Օշականում հարգանքի տուրք են մատուցել ռուս-պարսկական պատերազմի զոհերի հիշատակին
Հայաստանում՝ Օշական գյուղի մոտակայքում, հարգանքի տուրք են մատուցել 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29439333.html]«Ազատությունը»[/url]։
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ռուս զինվորների սխրանքը:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են տեղադրել «Օշականի հերոսների» ուշարձանին: Միջոցառման ընթացքում զոհվածների հոգիների համար կատարվել է աղոթք Ռուսաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ծիսակարգով: