Պորտուգալիայում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Պորտուգալական Օրիկա քաղաքի մոտակայքում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Տեղեկացնում է Euromag-ը։
Կայանի արտադրած էներգիան կբավականացնի 25 000 ընտանիքի ապահովելու համար, միևնույն ժամանակ սովորական ջերմային էլեկտրակայանների համեմատ այն տարեկան 50 000 տոննա ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում:
Նոր էլեկտրակայանի գործարկմամբ Պորտուգալիան գրեթե հասել է 2020 թվականի համար նախատեսված վերականգնվող էներգիայի հարցով իր նպատակին: Պորտուգալիայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմում է 29 տոկոս, իսկ 2020-ին այն պետք է կկազմի 31 տոկոս:
Նշվում է, որ ԵՄ 11 երկիր արդեն իրականացրել է 2020-ի համար նախատեսված «կանաչ» էներգիայի հարցով ազգային ծրագիրը: