Չինաստանը բարոյական աջակցություն է առաջարկել Թուրքիային ֆինանսական ճգնաժամի ֆոնին
Չինաստանը բարոյական աջակցություն է առաջարկել Թուրքիային ֆինանսական ճգնաժամի ֆոնին։ Պեկինը գտնում է, որ Անկարային կհաջողվի հաղթահարել տնտեսական դժվարությունները, նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում, փոխանցում է Reuters–ը։
«Թուրքիան ձեւավորված շուկայով կարեւոր երկիր է, կայուն է ու զարգանում է, օգուտ է բերում տարածաշրջանային խաղաղության ու կայունությանը»,-նշված է հայտարարությունում։
Չինաստանը մշտապես սատարել է Թուրքիայի հետ գործարար եւ ֆինանսական համագործակցությունը եւ շուկայական կանոններին համապատասխան գործարքներ կնքումը:
Չինական ICBC բանկի ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կողմի հետ ստորագրել են ենթակառուցվածքների ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագրեր: «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ խոսքը 3.8 մլրդ դոլարի համաձայնագրի մասին է։