211652_close_icon
views-count4342 դիտում article-date 16:37 18-08-2018

NASA-ն ներկայացրել է հյուսիսափայլը տիեզերքից պատկերող լուսանկար

NASA-ն [url=https://www.nasa.gov/image-feature/auroras-mind-blowing-every-time]հրապարակել է[/url] տիեզերքից նկարահանված հյուսիսափայլի լուսանկարը: Lուսանկարը կատարել է տիեզերագնաց Ալեքսանդր Հերստը՝ Միջազգային տիեզերական կայանից: «Ցնղող է, ամեն անգամ, երբ տեսնում ես սա: Հետաքրքիր է, ինչի մասին են այն ժամանակ մտածել հետազոտողները, ովքեր առաջին անգամ տեսել են հյուսիսափայլը, և դրա մասին երբևէ չլսածները…»,- ասել է Հերստը: Հյուսիսափայլը մագնիսոլորտի ունեցող մոլորակների մթնոլորտի վերին շերտերի փայլն է, ինչը տեղի է ունենում արևային քամու լիցքավորված մասնիկների հետ փոխազդեցության արդյունքում: Այս երևույթը հիմնականում դիտվում է երկու կիսագնդերի բարձր լայնություններում:

Նմանատիպ նյութեր