6744 դիտում
21:49 21-08-2018
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։
Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի» փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի և այժմ էլ հետաքրքված է առանձին արտադրատեսակներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
18:41 13-07-2016
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն շարունակվում է
2503 դիտում
18:03 20-11-2018
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը Աֆղանստան
1546 դիտում
19:25 21-10-2022
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին