Մերկելը Բաքվում քննադատելու է Ալիեւին. Ա. Աշոտյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշման հետ կապված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցնում է, որ Վայլերը երկու անգամ՝ 2014 եւ 2016 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես նաեւ Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ է:
Ավելի վաղ, գերմանական կառավարության խոսնակը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված եւ հավելել, որ այն համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը: