211652_close_icon
views-count13633 դիտում article-date 10:24 23-08-2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետարանաի քաղաքացիական կացության ակտերի գրանցմա բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը: Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. Ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում»,-գրում է թերթը: »: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր