14248 դիտում
13:44 23-08-2018
Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության: Մեկնման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանելու ՀՀ պետական սահմանը, կանգնելու մեր զինվորի կողքին: Մենք եկել ենք իրականացնելու ոստիկանության զորքերի ծառայողների ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- այս մասին [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?fb_dtsg_ag=Adz8MSKDLxWW43snNT7YAlWjD1NkVrbZnySDy2hQKIQs-g%3AAdxSxOB-8V0jMUwMSc0YEUSOZGWbPjclrPCdGyH_SygZiw]ֆեյսբուքյան իր էջում [/url]ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից ոստիկանության զորքերը միանում են ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործին, իրենք գնացել են նրանց ճանապարհելու. «Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին՝ այս կարևոր առաքելության իրականացման համար»,- ասաց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2352 դիտում
13:19 02-07-2021
Հատուկ ջրափրկարարական ջոկատները ԱԹՍ-ներով շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Սևանա լճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում