211652_close_icon
views-count24913 դիտում article-date 15:23 23-08-2018

Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտնաթաթը կորցրած Արման Ավետիսյանը զրկվել է զինհաշմանդամության թոշակից. Tert.am

Ապրիլյան պարտերազմի մասնակից Արման Ավետիսյանը, ով կորցրել է ոտնաթաթը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, հունիսից զրկվել է զինհաշմանդամության համար տրվող 75 հազար դրամ թոշակից: Այս մասին Արման Ավետիսյանը տեղեկացրեց Tert.am-ի հետ զրույցում: Արմանը մանրամասնեց, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեկ տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում, այնտեղ կարողացել է մեկնել բարեգործական ծրագրով, բուժման որոշակի գործընթացներ անցնելուց հետո վերադառնալու նպատակով, ինչը ենթադրում է, որ օրենքով ինքը պետք է շարունակեր թոշակ ստանալ: «Հայ բժիշկ կար, որը ցանկանում էր ինձ օգնել: Ոտքս պետք է վիրահատեին ոսկորի գերաճի պատճառով, հետո պրոթեզի հետ խնդիր կար: Վերադարձս Հայաստան հետաձգվեց: Նախատեսված էր, որ հունիսի մեկին պետք է գայի, բուժզննություն անցնեի, չկարողացա գալ: Գիտեի, որ օրենքով կարող եմ ՀՀ-ում չլինել, բայց բուժզննություն անցնել, դեռ ապրիլին դիմել էի մեր տարածքային սոցապվարչությանը, տեղեկացրել էի, որ փաստաթղթերի ներկայացումը մի փոքր կուշանա՝ ելնելով մի շարք խնդիրներից: Ինձ տեղում ասացին, որ խնդիր չկա՝ մինչև օգոստոսը ներառյալ կարող ես թղթերը ներկայացնել: Ներկայացրի, իսկ հիմա ասում են՝ չէ, թղթերը մինչև հունիսի մեկը պետք է ներկայացրած լինեիր: Ինձ ասում են՝ էլ չես կարող թոշակ ստանալ, հաշմանդամության կարգ էլ չունես: Եթե ինձ շուտ ասեին, որ հնարավոր չէ ուշացնել, ես թղթերը կփորձեի շուտ ներկայացնել: Հիմա պնդում են, որ սխալն իմն է. ուշացրել եմ փաստաթղթերը: Հայրս էր լիազորագրով փաստաթղթերը ներկայացրել»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/23/Arman-avetisyan/2772396]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր