211652_close_icon
views-count4148 դիտում article-date 18:38 23-08-2018

Մի քանի հոդվածներով հետախուզվողը հայտնաբերվեց

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների կողմից, օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արամ Մ.-ն, որը ս.թ. փետրվարի 2-ից, Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին կետի, 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր