4973 դիտում
21:07 24-08-2018
ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն ամփոփել է ԶՈՒ-ում առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշել է մարտական պատրաստության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Հանգամանալից անդրադառնալով մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված բացթողումները, արձանագրել ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ներկայացրել աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի մասնագիտական, գաղափարական և դաստիարակչական պատրաստության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի մարտավարական և մասնագիտական պատրաստության, մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի և ջանքերի համադրման արդյունքում պետք է արվի հնարավորը՝ առկա հաջողությունները պահպանելու և բազմապատկելու, իսկ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ:
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
21:06 05-08-2021
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին
1195 դիտում
22:56 21-01-2022
Հայաստանի բնակավայրերում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ. ՀՀ ԱԻՆ կոլեգիայի նիստն ամփոփել է 2021-ի արդյունքները
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»