211652_close_icon
views-count7896 դիտում article-date 20:54 24-08-2018

Գերմանիան ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի հասնելու համար. Մերկել. Tert.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մենք քննարկեցինք և համաձայնության եկանք հետևյալի շուրջ, որ այս այցի արդյունքներով գործողությունների համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերվեն ամենատարբեր ոլորտներին, և կոնկրետ աշխատանք կիրականացնենք՝ այդ օրակարգի հարցերը քննարկելու և իրականություն դարձնելու համար: Ինչպես հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/24/Merkel/2773630]tert.am[/url]-ը, այս մասին այսօր հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններից հետո ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ շատ բովանդակալից բանակցություններ տեղի ունեցան Գերմանիայի և Հայաստանի պատվիրակությունների միջև, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին: «Ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն: Գերմանիան առևտրաշրջանառության ծավալով Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է, իսկ ԵՄ-ում՝ առաջին: Հույս ունենք, որ այդ համագործակցության ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով էական փոփոխություններ կկրեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում ընդգծեց, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստանում գտնվելու համար: «Ես այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մենք գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայերի նկատմամբ, այս փաստը չպետք է մոռացվի»,- հայտարարեց կանցլերը: Անգելա Մերկելը նաև նկատեց, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ ունեցող երկիր է, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Նա հայտնեց, որ Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևել է հայաստանյան իրադարձություններին՝ «թավշյա հեղափոխությանը»: «Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն: Կցանկանանք համագործակցել թվայնացման, պաշարների կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտական համագործակցության մեջ շատ լավ օրինակներ ունենք»,- ասաց նա: Գերմանիայի կանցլերը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է Գերմանիայում ապաստան խնդրող հայերի խնդիրը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/08/24/Merkel/2773630]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր