211652_close_icon
views-count10292 դիտում article-date 00:02 25-08-2018

Մոսկվայում բռնկվել է Կենտրոնական բանկի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի կենտրոնում բռնկվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչը: Ըստ հրդեհի բռնկման մասին ստացված տեղեկության՝ կրակի օջախը գտնվել է 4-րդ հարկում: ՌԴ ԱԻՆ-ից նշել են, որ դեպքի վայր 26 մարտական հաշվարկ է ուղարկվել՝ ընդհանուր առմամբ 92 մարդ: Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հրդեհը տեղային բնույթ է կրել: Բաց կրակը տարածվել է 30 քառ. մետր մակերեսով: Այն հաջողվել է օպերատիվ կերպով մարել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Աշխատասենյակներից մեկում այրվել են գրասենյակային սարքավորումներն ու կահույքը: Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ [url=https://twitter.com/360tv/status/1033045971414986752?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1033045971414986752&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fincidents%2F20180824%2F1527203757.html]հղմամբ[/url]:

Նմանատիպ նյութեր