211652_close_icon
views-count4948 դիտում article-date 15:48 25-08-2018

Ստուգումների արդյունքում սննդի մեջ տեխնիկական աղ չի հայտնաբերվել. ՍԱՊԾ պաշտոնյա

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի առաջին բաժնի պետ Մանուել Մելիքյանին [url=http://www.tert.am/am/news/2018/08/25/Melikyan/2774067]Tert.am[/url]-ը խնդրել է անդրադառնալ «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանի հայտարարությանը, ըստ որի մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ: Մանուել Մելիքյանը նշեց, որ իրենց կատարած պետական վերահսկողության շրջանակներում ուոսումնասիրություն են կատարել ներմուծող կազմակերպությունների մոտ և դիտարկել են աղ ներմուծող թվով 13 կազմակերպություն, որոնք գործունեություն են կատարում կոնկրետ Երևանում: «Լաբորատոր փորձաքննության են ներկայացրել թվով 14 նմուշ, որոնցից միայն մեկ նմուշն է, որ յոդի տոկոսով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթին և ոչ թե պակաս է եղել, այլ մի փոքր ավելի է եղել. վաճառքից հանվել ու ոչնչացվել է ապրանքը»,-ասաց նա: Պաշտոնյան նշեց, որ իրենց ստուգումների արդյունքում սննդի մեջ տեխնիկական աղ չեն հայտնաբերել: «Հայաստան տեխնիկական աղի ներմուծման ոչ մի արգելք չի գործում, յուրաքանչյուր անձ իրավունք ունի այն ներմուծելու և իրացնելու: Միակ պահանջը, որ նշված լինի, որ այն տեխնիկական աղ է»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/25/Melikyan/2774067]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր