211652_close_icon

Բ. Սահակյանն ու Ն. Փաշինյանը քննարկել են Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության, սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

views-count6347 դիտում article-date 10:47 26-08-2018
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի նախագահը:

Նմանատիպ նյութեր