ՆԱՏՕ-ն Էգեյան ծովում հաշվել է մինչև 50 լրտեսական նավ
ՆԱՏՕ-ի փորձագետները Հունաստանի սահմանապահ և ռազմածովային ուժերին է փոխանցել 50 նավի ցուցակ, որոնք Էգեյան կղզում մոտ ակտիվ լրտեսությամբ են զբաղված:
«Խոսքը գնում է ձկնորսական, առագաստանավերի և զբոսանավերի մասին, որոնք եղած տվյալներով, Էգեյան ծովում լողում է տեղեկություններ հավաքելու նպատակով», գրում է հունական լրատվամիջոցները:
Նշվում է, որ լրտես-նավերը հետաքրքրվում են ոչ այնքան հունական ռազմական օբյեկտներով, ամերիկյան ռազմանավերի տեղաշարժմամբ, որոնց ինտենսիվությունը վերջին շրջանում այդ տարածքում զգալիորեն մեծացել է:
Ներկայումս Վաշինգթոնի և Աթենքի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է իր գագաթնակետին, իսկ տարածաշրջանը գնալով ավելի շատ հիշեցնումէ «ամերիկյան պոլիգոն»: Մասնավորապես, վերջերս ԱՄՆ-ը կենտրոնական Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտ տեղակայել է MQ-9 ԱԹՍ-ներ, որոնք Էգեյան ծովում վերահսկիչ թռիչքներ են իրականացնում: