Նազիկ Ավդալյան. Խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1374852469313808&id=100003672037495&__xts__[0]էջում[/url] գրել է.
«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ:
Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից», եզրափակել է անվանի ծանրամարտիկը: