211652_close_icon
views-count79545 դիտում article-date 13:43 27-08-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գիշերը տակնուվրա են արել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վարչական շենքը. կոտրել են դռներ, պատուհաններ, չհրկիզվող պահարաններ. գողացել են նաև տնօրենի «ՏՏ» ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարդգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում գործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք ՍՊԸ-ի վարչական շենքի առաջին հարկի պատուհանը բացելով մտել են շենքի տարածք և 20-ից ավելի աշխատասենյակի դռները կոտրել ու տակնուվրա են արել ողջ գույքը: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Արամ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ՍՊԸ-ն զբաղվում է հանքարդյունաբերությամբ ու այս պահին պարզվել է, որ տնօրենի աշխատասենյակի չհկիզվող պահարանը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են ՏՏ տեսակի ատրճանակ: Այս ատրճանակը տնօրեն Վ. Մարգարյանը որպես պարգևատրում և անվանական զենք ստացել էր Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից՝ Արցախյան պատերազմում ակտիվ մասնակցության և բարեգործական ծրագրեր իրակացնելու համար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր