Լևոն Վահրադյան. Մեծ ափսոսանքով տեղեկացա Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/26/1103852/]մահվան[/url] կապակցությամբ.
«Մեծ ափսոսանքով տեղեկացա, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի դարպասապահ, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր Ալյոշա Աբրահամյանը:
Մարդ՝ ում անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ, մարդ՝ ում օրինակով ոգևորվել են բազմաթիվ մարզիկներ:
Անդառնալի է կորուստը մեզ համար: Ես ցավակցում եմ լեգենդար մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և իհարկե՝ բոլոր մարզասերներին»,- գրել է Լևոն Վահրադյանը ֆեյսբուքի իր էջում: