2638 դիտում
09:49 28-08-2018
Մյանմարի 6 գեներալների գործերը կփոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան․ «Ամերիկայի ձայն»
Մինչ միջազգային հանրությունը սպասում է Մյանմարում ձերբակալված լրագրողների դատավճռին՝ ՄԱԿ-ի աղմկահարույց զեկույցը մեղադրում է Մյանմարի բարձրաստիճան ղեկավարությանը ռոհինգյա մահմեդականների ցեղասպանության մեջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4546995.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Reuters լրատվական գործակալության երկու լրագրողների ճակատագիրը պարզ կլինի հաջորդ շաբաթ՝սեպտեմբերի 3-ին:
Պետական գաղտնիքների գաղտնազերծման մեղադրանքով Մյանմարում ձերբակալված լրագրողների դատավճիռը պետք է կայացվեր երկուշաբթի օրը, սակայն այն հետաձգվել է դատավորի հիվանդության պատճառով:
Այս մասին ներկաներին տեղեկացրել է փոխարինող դատավորը դատական նիստի սկզբում:
Ձերբակալված լրագրողներից մեկը՝ Վա Լոն, դատարանը լքելիս լրագրողներին ասել է:
«Մենք չենք վախենա, անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացվի ու ինչ կարգավիճակում կհատնվենք, քանի որ ճշմարտություն մեր կողմից է: Մենք չենք վախենա և ընկրկի, քանի որ խալ բան չենք արել»:
Լրագրողների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով՝ դատավարության հետաձգումը իրականում կարող է պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով:
«Մենք ենթադրում ենք, որ դատավճռի հետաձգումը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկար սպասված հանդիպման հետ, որի քննարկումների օրակարագում ընգրկված են նաև Մյանմարի իրադարձությունները: Կարծում եմ, սա է իրական պատճառը», - ասել է Reuters լրատվական գործակալության ձերբակալված երկու լրագրողների՝ Վա Լոնի և Կյաու Սոե Օ-ի փաստաբան Զաու Անգը:
Reuters լրատվական գործակալության լրագրողներ Վա Լոնը և Կյաու Սոե Օ-ն ձերբակալվել էին անցյալ տարվա դեկտեմբեր ասմին Յանգոնում՝ երկու ոստիկանների հետ ռեստորանում ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում նրանց հանձնվել էր փաստաթղթերի երկու տրցակ:
Լրագրողներին առաջադրվել է Պետական գաղտնիքների ակտը խախտելու մեղադրանք:
Անազատության մեջ գտնվող լրագրողներն իրենց մեղավոր չեն ճանաչում և պնդում են, որ չեն խախտել Մյանմարի դեռևս գաղութատիրական ժամանակաշրջանի Պետական գաղտնիքների ակտը, համաձայն որի՝ նրանց սպառնոմ է մինչև 14 տարի ազատազրկում:
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության կողմից երկուշաբթի օրը հրապարակվել է աղմկահարույց նոր զեկույց:
ՄԱԿ-ի 400 էջից բաղկացած զեկուցը ներառում է ռոհինգյա մահմեդականների սպանությունները լուսաբանող աննախադեպ փաստեր և մեղադրում Մյանմարին երկրի բարձրաստիճան ղեկավարությանը, այդ թվում՝ առնվազն 6 գեներալների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Նշվում է նաև, որ հանցանք իրականացրած բոլոր մեղավորները պետք է փոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան:
Նմանատիպ նյութեր
958 դիտում
14:55 24-06-2024
Օկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը