211652_close_icon
views-count1646 դիտում article-date 22:05 18-12-2020

Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․ Եղիշե Կիրակոսյան

[url=https://https://www.shantnews.am/news/view/822833.html?fbclid=IwAR3t00ofGZBtB-iMchIzeBopZyoqdJ2trr-5ucD6i-DHL6CIb2YRztcg4Z4]Sհantnews.am[/url]-ը գրում է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ գերեվարված տղաների հարազատների մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։ Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մարզպետարանից իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր կուսումնասիրվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կուղարկվեն Եվրոպական դատարան Ադրբեջանի հանդեպ հրատապ միջոց կիրառելու համար։ «Հստակ թիվ նշել չեմ կարող,բայց բավականին շատ են այն քաղաքացիները,որոնց իրավունքների պաշտպանության համար արդեն դիմել ենք դատարանին»,- նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Իսկ Շիրակի մարզպետը մանրամասներ է հայտնել այսօր Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում գերեվարվածների հարազատների և հյուպատոսի հետ տեղի ունեցած հանդիպումից։ Հանդիպման ընթացքում հյուպատոսին է փոխանցվել Շիրակի մարզի քաղաքացիների տվյալները։Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այս հարցում ներդնել իր առավելագույն ջանքերը։

Նմանատիպ նյութեր