9315 դիտում
14:00 28-08-2018
Ծրագրում եմ համերգ ծննդյանս 100-ամյակին․ Շարլ Ազնավուրը հարցազրույց է տվել ռուսական Maxim ամսագրին
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական [url=https://www.maximonline.ru/longreads/interview/_article/sharl-aznavur-2/]Maxim[/url] ամսագրին տված հարցազրույցում պատմել է անձնական կյանքի և ծրագրերի մասին։
94-ամյա շանսոնյեն ասել է, որ ավելի քան 40 տարի չի ծխում և չի օգտագործում թունդ ալկոհոլային խմիչքներ, առողջ սնունդ է օգտագործում և զբաղվում լողով։
Ազնավուրը խոսել է կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ փոխհարաբերությունների մասին և բացահայտել տևական ամուսնության իր գաղտնիքը։ Նա Ուլլայի հետ ամուսնացած է 51 տարի։
«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ: Բացի այդ, Ուլլան փոքր է ինձնից 17 տարով։ Հիասքանչ տարիքային տարբերություն է, կարծում եմ։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկարատև ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավել բնական լինելու և կողակցին ուզածն ասելու մեջ է։ Թեև հիմա բոլորին եմ ասում ճշմարտությունը: Կարող եմ ինձ թույլ տալ դա անել իմ տարիքում»,- ասել է Ազնավուրը։
[img]http://st0.shamshyan.com/editor/0628104001535441725847638.jpg[/img]
Նա նաև պատմել է իր ստեղծագործական պլանների մասին և վստահություն հայտնել, որ իր 100-ամյակը նա կնշի բեմի վրա։
«Ես ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
15:05 05-11-2014
Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել. ՀՀ ԱԳՆ
2929 դիտում
15:32 29-11-2019
Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ