36181 դիտում
15:06 28-08-2018
Երևանում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում, բախվել են Mercedes–ները. կա վիրավոր. ժամանել է ՀՀ ՃՈ պետի 1-ին տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:50-ի սահմաներում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 ՏN 793 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TN 715 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Գևորգ Սահակյանն ու Հովհաննես Ավագյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի 1-ին տեղակալ, ոստիկանութան գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչ Արտյոմ Պապիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13021 դիտում
12:52 23-05-2018
Ավտովթար Երևանում. Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Lada-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
55595 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ