66392 դիտում
16:16 16-11-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Մոնթե Մելքոնյան փողոցում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիները, բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, և մոտ 100 մետր հողաթմբերին ու քարերին բախվելով՝ հայտնվել է ջրատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծատայության Երևանի թիվ 1-ին փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները, շտապօգնության բժիշկները, քաղաքացիներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աղասի Պողոսյանն ու Անահիտ Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում տեղեկություններ էր շրջանառվում, որ հնարավոր է՝ վարորդը մենակ չի եղել, և ավտոմեքենայի տակ քաղաքացի կա: Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերեցին ջրատարից, պարզվեց, որ տեղեկությունը հավաստի չէ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1456 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)