211652_close_icon
views-count8560 դիտում article-date 20:57 28-08-2018

Անգլիայի առաջնությունում կրկնել են 86 տարվա ռեկորդը

ԱՊԼ-ի միանգամից չորս ակումբ 2018/19 մրցաշրջանի առաջին երեք խաղերում երեք հաղթանակ են տարել: 3 տուրից հետո հարյուր միավորների տոկոսանոց արդյունք ունեն «Չելսին», «Լիվերպուլը», «Ուոթֆորդը» և «Տոտենհեմը»: 1992թ. պրեմիեր լիգայի հիմնադրումից ի վեր նման բան տեղի է ունենում առաջին անգամ: Մինչ այդ անգլիական բարձրագույն լիգայում չորս թիմ մեկնարկային երեք խաղում երեք հաղթանակ է տարել ընդամենը 2 անգամ: 1932/33 մրցաշրջանում դա արել էին «Դերբի Քաունթին», «Ասթոն Վիլլան», «Վեսթ Բրոմվիչը և «Պորտսմուտը», իսկ 1903/04 մրցաշրջանում՝ «Սանդերլենդը», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Մանչեսթեր Սիթին» և «Շեֆիլդ Յունայթեդը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր