Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
Այսօր՝ օգոստոսի 30-ին, մահացել է նշանավոր ԽՍՀՄ էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին հայտնում է [url=http://www.ntv.ru/novosti/2066626/]HTB-[/url]ն:
Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։
Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ 80-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Դրանից առաջ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժության բաժանմունքի վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր:
Նույն օրը Կոբզոնի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան հայտնել էր, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր և որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժին: Նույն հայտարարությամբ հանդես էր եկել երգչի կինը՝ Նինել Կոբզոնը:
Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին: