Թուրքիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Կարս նահանգում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել, հաղորդում է Merkez TV-ն:
Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից տանող ավտոճանապարհները: Օդերևութաբանների փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը մի քանի ժամով իջել է +7-ի:
Նշվում է, որ անոմալ ձյան պատճառը դարձել է տարածաշրջանով անցած ամպրոպային ճակատը: