Իրանում կրոնական տոների կապակցությամբ ներում է շնորհվել 615 դատապարտյալի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին այսօր՝ օգոստոսի 30-ին, 615 դատապարտյալների համաներում է շնորհել։
Ինչպես հայտնում է Mehr News գործակալությունը, համաներման մասին հրամանագիրը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը ստորագրել է մոտեցող կրոնական Իդ ալ-Ադհա և Իդ ալ-Ղադիր տոների կապակցությամբ։
Համաներում ստացածները դատապարտվել էին հիմնականում այդ երկրի ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ ռազմական դատարանների կողմից։
Համաներումը կամ ազատազրկման ժամկետի կրճատումը կատարվում է երկրի առաջին դեմքի՝ գերագույն հոգևոր առաջնորդի կողմից՝ Իրանում կրոնական և ազգային տոների կապակացությամբ։