5192 դիտում
22:48 31-08-2018
Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե
Համապատասխան օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ օգոստոսի 30-ից վերսկսվել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը: Նույն օրը, Ջրային կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, կառույցի պատասխանատուները շրջայց են կատարել Սևան-Հրազդան ջրառի հիմնական ուղղություններով՝ ներգրավելով նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Այցի հիմնական նպատակը Սևան-Հրազդան ջրառի վրա գործող հէկ-երի դիտարկումն էր:
Մասնագիտական խմբի առաջին կանգառը Կոտայքի ջրանցքի «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի հէկ-ում էր. ջուրն արդեն տեղ էր հասել և կայանը վերսկսել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են հէկ-ի տեխնիկական վիճակին, արտադրական հզորությանը և հավաստիացրել կառույցի տնօրինությանը, որ խստագույն հսկողություն է լինելու և պետք է գործեն օրենքի տառով:
«Ջրի հաշվառման, հետևաբար և օգտագործման հսկողության հարցում մեզ շատ է օգնում էլեկտրոնային «Սկադա» համակարգը: Նույն՝ հէկ-երի դեպքում, ջրաչափիչ երկու կետերի դիտարկմամբ, օրինակ, կարող ենք արձանագրել դրանց միջակայքում գործող հէկ-երում շրջանառվող ջրի ծավալը և հասկանալ, թե ինչքանով են կարող խանգարել ոռոգմանը: Նույնը՝ ջրառի բոլոր ուղղություններով:»,- արձանագրել է Ինեսսա Գաբայանը:
Արզնի-Շամիրամ, Արտաշատի ջրանցքների վրա գործող հէկ-երում դադար էր՝ ջրի սպասումով: Զովաշեն, Նիգավան և մյուս հէկ-երում անձնակազմերը պատրաստվում էին կայանի վերագործարկմանը: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նրանց հետ խոսել է ջրառի հետ կապված ներկա իրավիճակի մասին, հիշեցրել մշտական հսկողության մասին և զգուշացրել, որ որևէ հէկ-ի գործունեություն ոռոգմանը չպետք է խանգարի: Հիդրոկայաններից մեկում տեղադրված լրացուցիչ փականը տեսնելով, կոմիտեի նախագահը հանձնարարարել է պարզել դրա կիրառման նպատակը և եթե այն խախտումով է՝ ապամոնտաժել և լրացուցիչ հսկողություն սահմանել:
«Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ առաջին իսկ րոպեներից խստագույն վերահսկողություն է գործում և այն կլինի մինչև վերջին կաթիլը: Հէկ-երն ընդամենը մի ուղղությունն են և առաջին քայլով հենց այստեղ ենք կանխարգելում հնարավոր չարաշահումները: Մեր հսկողական միջոցառումները մի քանի ուղղություններով են և հանրությունը պարբերաբար կիրազեկվի այդ մասին: Յուրաքանչյուր եռօրյակի կտրվածքով մենք ջրառի վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացնելու կառավարություն, անձամբ՝ վարչապետին: Սերտ կապի մեջ ենք ջրառի բոլոր կետերի, ջրօգտագործողների բոլոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավորինս օպտիմալ ու արդյունավետ օգտագործվի ջուրը և որ ամենակարևորն է՝ արդարության ու հավասարության սկզբունքով:»,- ասել է Ինեսսա Գաբայանը:
Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերով շրջայցն առիթ էր նաև ջրանցքների վիճակը տեղում ևս մեկ անգամ արձանագրելու համար: Աղբի առկայությունը որոշ տեղերում շատ էր, մաշված ու քայքայված հատվածները՝ առավել ևս, որոնք ջրի ակնհայտ կորստի աղբյուր են: ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում օպերատիվ հարցեր է քննարկել:
ՀԲ միջոցներով հիմնանորոգված Արզնի-Շամիրամ ջրանցքի Երզնկայի հատվածում բնակիչներից մեկը՝ վնասելով պատվարը, ինքն իրեն ուղիղ գծով փակ խողովակով ոռոգման ջուր էր հասցնում: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շտապ պարզել, թե ով է խախտման «հերոսը», ում թույլտվությամբ է նման բան արվել և պատժել մեղավորներին:
Ուշ երեկոյան, ամփոփելով այցի արդյունքները, Ջրային կոմիտեի նախագահը հանձնարարել է գործընկերներին՝ օպերատիվ հսկողությունը չթուլացնել, մշտապես հետևել ջրառի բոլոր կետերից հավաքագրվող տեղեկատվությանը և համադրել այն:
[b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3763 դիտում
16:20 02-08-2018
Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն. գյուղնախարար
5072 դիտում
18:41 26-09-2017
Կառավարությունը դադարեցրել է Սևանից ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
745 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
646 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
697 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան