Վաշինգտոնում հրաժեշտ են տալիս Ջոն Մաքքեյնին
ԱՄՆ Կոնգրեսի շենքում սկսվել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հրաժեշտի արարողությունը, հաղորդում է Ria Novosti գործակալությունը։
Այն ընթանում է Կապիտոլիումի շենքում։ Արարողությանը ներկա են Մաքքեյնի ընտանիքի անդամները, Կոնգրեսի անդամներ, այդ թվում՝ նախկին, ինչպես նաև ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ։
Նախագահ Դոնալդ Թրամփը, ով լարված հարաբերությունների մեջ էր գտնվում սենատոր Մաքքեյնի հետ, հրաժեշտի արարողությանը մասնակցելու հրավերք չի ստացել։
Ավելի ուշ սենատորին կարող են հրաժեշտ տալ հասարակ քաղաքացիներ։ Մաքքեյնի աճյունը հողին է հանձնվելու Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքի գերեզմանատանը, զինվորական կարգով, քանի որ սենատորն ավարտել է Աննապոլիսի ռազմածովային ակադեմիան։