3342 դիտում
09:17 01-09-2018
Ներդրումային բումին սպասելը միամտություն է․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձևով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, և այլն։ Բացի այդ, յուրաքանչյուրը ներդրումների մասին խոսելիս հիմնվում է այն ցուցանիշի վրա, որն այդ պահին իրեն ձեռնտու է։
Պաշտոնական տվյալները հերթական անգամ գալիս են ապացուցելու նախկինում մեր արած այն պնդումները, որ ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է։ Ավելին, երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա։ Սակայն սա ոչ թե հոռետեսություն է, կամ «չուզողություն», այլ տրամաբանության վրա հիմնված կանխատեսում, որովհետև ներդրումներ ներգրավելու համար պետք են լրջագույն կառուցվածքային բարեփոխումներ և քաղաքական անորոշության բացակայություն (նվազում)»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
14:33 01-05-2019
Ջոն Տոշակ. Երբ խաղում է Մեսին, միամտություն է «Բարսելոնայի» դեմ խաղադրույք կատարել
7035 դիտում
10:48 31-10-2020
Ենթադրել, որ այս պատերազմում որևէ երկիր «մեր կողմից է»՝ անթույլատրելի միամտություն է․ «Առավոտ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»