68074 դիտում
13:26 01-09-2018
Ոստիկանները Երևանի «Պահեստ 33» սրճարանում հայտնաբերել են Ինտերպոլի կողմից սպանության և 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ կասկածվող, միջազգային հետախուզվող 36-ամյա հային
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Պահեստ 33» սրճարանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ 36-ամյա Արսեն Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հետախուզվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի քրեական օրենսգրքի «սպանություն և 2 մարդու մահվան ճանապարհատրանսպորտային պատահար» մեղադրանքով։
Նրա նկատմամբ ԱՄՆ-ում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում և Ինտերպոլում նրա հետախուզումը եղել է «կարմիր անկյուն» քարտի տեսքով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
14:49 28-01-2014
Հայ ոստիկանները Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող են հայտնաբերել