37290 դիտում
22:16 19-07-2018
Արաբկիրի ոստիկանները Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող 35-ամյա հային, ում փնտրում էին Բելգիայի Թագավորության իրավապահները
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Բելգիայի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Հայաստանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Հայկ Ստեփանյանն է, ով հաշվառված է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում։ Նա մեղադրվում է Բելգիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (հանցավոր խմբավորմանը մասնակցելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, թմրանյութերի և հոգեներգուրծուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելը մեղադրանքներով)։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ․ Ստեփանյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
09:40 11-08-2023
Իրավապահները մտնում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամների տները. ում են փնտրում. «Ժողովուրդ»