211652_close_icon
views-count8922 դիտում article-date 16:23 04-09-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը: «Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն և ցանկություն կունենան մասնակցել ընտրություններին, կմասնակցեն»,- «[url=https://armenpress.am/arm/news/945976.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե քարոզարշավը դեռ չսկսված որոշ ուժեր սկսել են քարոզչական գործունեություն ծավալել՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ժամկետից դուրս քարոզչությունը չի արգելում: «Քարոզչությունը ամենօրյա քաղաքական գործունեություն է: Նորմալ եմ վերաբերվում ցանկացած գործունեության, որն օրենքով արգելված չէ, այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կարող է իր գաղափարները կիսել քաղաքացիների հետ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր