5584 դիտում
15:36 05-09-2018
Կառավարությունը կքննարկի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու հարցը
Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/946092.html]Արմենպրես[/url]»-ը, առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:
Որոշման նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվելէ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:
Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
2394 դիտում
12:18 28-10-2019
Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազար կդառնա հաջորդ տարվա հուլիսից
15370 դիտում
13:36 09-01-2020
Հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր