2236 դիտում
09:46 06-09-2018
Լույս կտեսնի Մարկեսի լրագրողական գործունեությանը նվիրված «Դարի սկանդալը» գիրքը․ The New York Times
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի լրագրողական գործունեությանը նվիրված գիրքը հաջորդ ամիս լույս կտեսնի իսպաներենով, գրում է [url=https://www.nytimes.com/aponline/2018/09/05/arts/ap-us-books-garcia-marquez.html]The New York Times[/url]-ը:
Գիրքը կոչվելու է «Դարի սկանդալը» («El Escandalo del Siglo»):
2014 թվականին մահացած Գարսիա Մարկեսը այնպիսի վեպերի հեղինակ է ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենությունը» և «Սերը ժանտախտի ժամանակ»: Կոլումբիացի գրողը Նոբելյան մրցանակի դափնեկիրն է և իրավացիորեն համարվում է 20-րդ դարի ամենամեծ գրողներից մեկը:
Գրքում ներկայացվելու է Մարկեսի լրագրողական գործունեությունը 1950-ականներից մինչև 1980-ականներ:
Գրքում կներկայացվեն նաև հատվածներ, որոնք ցուցադրվել են Ջոն Լի Անդերսոնի «Գաբո» փաստագրական ֆիլմում, որը նկարահանվել է 2015-ին:
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
14:12 14-09-2014
Լենա Դանեմին՝ The New York Times Magazine ամսագրի շապիկին
1534 դիտում
16:31 24-10-2014
New York Times-ը՝ Հայաստանի մասին. հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
Այս բաժնից
3916 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն