3103 դիտում
14:18 06-09-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է օգոստոս ամսվա ամփոփ վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12222 դիմում և գրություն: Օգոստոս ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել է 2181-ով, այդ թվում՝ կնքված հաշտության համաձայնության մասին դիմումների թիվը՝ 405-ով, պարտավորությունը մարված լինելու վերաբերյալ գրությունների թիվը՝ 459-ով, կիրառված արգելանքը վերացնելու մասին դիմումների ու գրությունների թիվը՝ 367-ով, իսկ հարուցված կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ դիմումների ու գրությունների թիվը՝ 465-ով: Համաներում կիրառելու մասին ստացվել է 298 դիմում:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 89 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2558 հեռախոսազանգի:
2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8674 քաղաքացի:
Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 5 քաղաքացու ընդունելություն:
Նմանատիպ նյութեր
3601 դիտում
11:57 05-03-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018 թ. փետրվար ամսվա ամփոփ վիճակագրությունը
2487 դիտում
13:20 10-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2017 թ. դեկտեմբեր ամսվա վիճակագրությունը
3122 դիտում
13:46 13-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է փետրվար ամսվա շաբաթական վիճակագրությունը
Այս բաժնից
997 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ