211652_close_icon
views-count21433 դիտում article-date 16:47 06-09-2018

Ադրբեջանը, որի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, վայելում է եղբայրական Թուրքիայի հատկապես Ֆինանսական և ռազմական աջակցությունը, ուստի ընկալելի է Նիկոլ Փաշինյանի հեռատեսությունը տեղական արդյունաբերության խթանման հարցում

Ֆեյսբուքյան օգտատեր Ֆիլիպ Ղազանչյանը [url=https://web.facebook.com/filip.kazanchyan]գրում [/url]է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված տնտեսական մոդելը ունեցավ բազմաթիվ արձագանքներ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է մշակի այնպիսի տնտեսական մոդել, որը ավելի հեշտ կինտեգրվի աշխարատնտեսական պրոցեսներին ևՀՀ կառավարությանը կտա այնպիսի առավելություն, որ առաջ եկող սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար շատ ջանք չի պահանջվի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի տնտեսական մոդելի՝ լոկոմոտիվ պետք է հանդիսանա բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության ոլորտը։ Սակայն հարկ է նշել, որ ռիսկերը բավականին շատ են, քանի որ նախ պետք է հասկանալ թէ կստացվի արդյոք բավական չափով արտահանում իրականացնել որքան դա արվում է հանքարդյունաբերության ոլորտում, որը մինչ այս համարվում է տնտեսական մոդելի շարժիչ ուժը: Փոքր-ինչ անդրադառնանք վարչապետի ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքին վերաբերվող մեկ այլ ճյուղի՝ թեթև արդյունաբերության, որը ներառում է տեքստիլը,կոշիկի արտադրությունը և ընդհանրական հայկական արտադրանքը։ Վարչապետը նշեց, որ այստեղ արդեն դրական շարժ է գրանցվել: Ընդգծելով շուկայի փոքր լինելու հանգամանքը՝ վարչապետը նշեց, որ հայկական արտադրությունը պետք է կենտրոնանա արտահանման վրա: Տեղեկացրեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ կառավարությունը աջակցում են տեղական արտադյունաբերությանը և ընգծեց, որ կկիրառվի մեղմ վարչարարություն միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ:Վերլուծելով կհասկանանք տեղական արտադրանքի և տեղական արդյունաբերության խթանման կարևորությունը թե՛տնտեսական և թե՛ քաղաքական առումով՝չմոռանալով, որ տեքստիլի ներկրման մի զգալի հատված իրականացվում է հարևան Թուրքիայից, որի հետ ունեցած սուր հարաբերությունները մեզ համար գաղնիք չեն։ Չմոռանանք նաև Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, որոնց հարաբերությունները եղբայրական են.։ Ադրբեջանը, որի հետ գտնվում ենք պատերազմի մեջ, վայելում է եղբայրական Թուրքիայի հատկապես Ֆինանսական և ռազմական աջակցությունը: Ուստի կարծում եմ ընկալելի է Նիկոլ Փաշինյանի հեռատեսությունը տեղական արդյունաբերության խթանման հարցում: Միաժամանակ զուգահեռներ անցկացնենք երկու օր առաջ տեղի ունեցած առևտրի կենտրոնների աշխատակիցների բողոքի ակցիաներին,որոնք որ մասնավորապես վերաբերվում էին մաքսազերծման գների կրկնապատկմանը: Առևտրականների խոսքով որոշումը ՊԵԿ աշխատակազմը ընդունել է հենց տեղական արդյունաբերությանը խթանելու նպատակով,որպեսզի խրախուսվի տեղական արտադրանքը: Հատկանշական է ընգծել, որ ակցիան կրում էր բացառապես խաղաղ բնույթ, չնայած նրան, որ նույն ակցիայի մասնակիցները նախկինում բոյկոտում էին նախորդ իշխանությունների օրոք կատարված կտրուկ փոփոխությունների դեմ,այս ամենը կրկին փաստում է ժողովրդաիշխանության մասին: Կիսում եմ նույն առևտրականների կարծիքը, որ խնդիրը կլուծվի համընդհանուր համաձայնությամբ,և որ կոնսենսուսը կգոհացնի թե՛ տեղական արտադրողին, թե՛ ներկրողին:Հատկապես կարևոր է, որ ընթացքի մեջ է հարկային համակարգի պարզեցման գործընթացը և այն, որ շուտով կունենանք հարկային օրենսգրքի փոփոխություններ և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փոքր բիզնեսի համար (տարեկան 24 մլն շրջանառություն ունեցողների համար) չի կիրառվի շրջանառության հարկ, այլ կգործեն արտոնյալ պայմաններ: Տնտեսության այս երկու կարևորագույն ճյուղերի համար մեծ դեր պետք է ունենան առաջնային թիրախ հանդիսացող երկրների շրջանակն ավելացնելը, ինչպես նաև հույժ կարևոր է նպաստավոր պայմաներ ստեղծել մանր եվ միջին բիզնեսի զարգացմանը զարկ տալուն և արտահանում իրականացնելուն։ Ֆիլիպ Ղազանչյան»։

Նմանատիպ նյութեր