10061 դիտում
08:54 07-09-2018
Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ հետաքննում ենք Մարտի 1-ի գործը, և վերջում պարզվեր, որ մեղավոր չկա. Գուրգեն Արսենյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Խնդիրը, որ հանձնաժողովի առջև էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված և հասարակությանն էր անհանգստացնում:
Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, և վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա` նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն:
«Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, և մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետևություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասել է Արսենյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
09:52 06-12-2014
Խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու բնակչության հաշվին. Գուրգեն Արսենյան. Ժամանակ
1181 դիտում
17:54 07-10-2014
Ֆինլանդիայում հետաքննում են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչության մասին գործը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը