Նավթի գները նվազել են
Նավթի համաշխարհային գները նվազել են։ Այսպես, Նյու-Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 1.09 %-ով և կազմել 67.89 դոլար։
Լոնդոնի IСE բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.64 %-ով և կազմել 76.63 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: