4108 դիտում
09:33 08-09-2018
Վաշինգտոնն ու Լոնդոնը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են նախապատրաստում․ «Ամերիկայի ձայն»
Արեւմուտքի կողմից Մոսկվայի դեմ միջազգային նորմերը խախտելու հետեւանքով ընդունված տնտեսական պատժամիջոցները Կրեմլի պահվածքը չեն շտկում, նշում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության պաշտոնյաները: Այդ պատճառով Վաշինգտոնում ու Եվրոպական մայրաքաղաքներում քննարկվում է Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների ընդունման հեռանկարը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4562141.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպման ընթացքում Ռուսաստանը կրկին հերքում է Բրիտանիայում արգելված նյութով թունավորման դեպքերի եւ Ռուսաստանի միջեւ կապը: ԱՄՆ-ի հայտարարում է, որ դա արդեն վատ ավանդույթ է դարձել:
«Ռուսաստանի հերքումները բոլորիս ծանոթ սցենարով են ընթանում: Այդ երգը մենք արդեն լսել ենք՝ Ղրիմից մինչեւ մալայզիական օդանավի կործանում, Դոնբասից մինչեւ Լիտվինենկոյի սպանություն: Այս ստերը շարունակվում են եւ երգը միշտ մեկն է՝ իբր Ռուսաստանը դրա հետ կապ չունի: Սակայն, ոչ ոք այլեւս դրան չի հավատում», - նշում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին:
Սենատի լսումներին Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն ընդգծում է՝ պատժամիջոցները Ռուսաստանին լուրջ տնտեսական խնդիրների առջեւ են կանգնեցրել, սակայն, չեն փոխել Պուտինի պահելաձեւը:
«Պատժամիջոցները չեն հարկադրել Պուտինին լքել Սիրիան կամ Ուկրաինան, կամ դադարեցնել մեր դեմ ուղղված քարոզչությունը»:
Բրիտանիայի անվտանգության նախարարը համակարծիք է. «Այսօրվա նրանց պատասխանը վկայում է, որ նրանք մտադիր չեն փոխել իրենց մոտեցումները»:
Վլադիմիր Պուտինը Մոսկվայի դեմ պատժամիջոցները «անիմաստ եւ ոչ կառուցողական» է անվանում. «Հույս ունենք՝ ամերիկացի մեր գործընկերները կգիտակցեն այդ քաղաքականության անարդյունավետությունը եւ գործնական համագործակցություն կսկսեն»:
ԱՄՆ-ում ու Եվրոպայում սակայն պատժամիջոցներն արդարացված են համարում:«Պատժամիջոցները բարոյական պատիժ են ծայրահեղ ապօրինի գործողությունների համար, նույնիսկ եթե դրանք չեն փոխում Պուտինի պահելաձեւը»:
Բրիտանիան ընդգծում է՝ եթե Ռուսաստանին սեփական քաղաքացիների կյանքը չի հետաքրքրում, դա չի նշանակում, որ նրա գործողություններն անպատիժ կմնան:
«Մենք պատժելու ենք մեր ոճով, ցույց տալով, որ նման պահվածքն անընդունելի է, սակայն, մենք ավազակներին չենք նմանվելու», - նշում է Բրիտանիայի անվտանգության նախարարը:
Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները կոշտ պատժամիջոցներ են պատրաստվում ընդունել Ռուսաստանի դեմ՝ այլ երկրների ինքնիշխանությունը խախտելու համար:
Նմանատիպ նյութեր
4158 դիտում
11:33 02-03-2021
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
1907 դիտում
21:11 21-02-2015
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հավելյալ պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի դեմ
7999 դիտում
08:40 30-05-2018
Վաշինգտոնն ի նշան բողոքի լքել է ՄԱԿ-ի կառույցի նիստը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»