211652_close_icon
views-count8002 դիտում article-date 08:40 30-05-2018

Վաշինգտոնն ի նշան բողոքի լքել է ՄԱԿ-ի կառույցի նիստը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի ներկայացուցիչը ի նշան բողոքի լքել է ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովի նիստն ՝ այսպիսով բողոքելով ընդդեմ ՄԱԿ-ի այս կառույցի նախագահության փոխանցմանը Սիրիային: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4415125.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Նախքան հեռացումը, ԱՄՆ-ի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը լրագրողներին հայտնել է, որ սա խայտառակ օր է Զինաթափման համաժողովի պատմության մեջ, որը նման է խեղկատակության: «Մենք չենք կարող աչք փակել Սիրիայի նախագահության հարցի վրա, որն աջակցում է այն ամենին, ինչի դեմ է պայքարում այս կառույցը»,- հայտարարել է դեսպան Վուդը: Դեսպանի խոսքերով՝ զավեշտալին ոչ միայն Սիրիայի կողմից կառույցի ղեկավարման ստանձնումն է, այլ նաև այն, որ այսպիսով Սիրիան դառնում է այնպիսի կառույցի նախագահ, որը պետք է քիմիական զենքի պայմանագիր բանակցի, այն դեպքում, երբ ապրիլի 7-ին քիմիական հարձակում էր գործել Դոումայում: Նա ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի հանցանքների մասին բարձրաձայնելու կարևորությունը և կոչ արել իր գործընկերներին ևս հեռանալ համաժողովից: Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահությունն հերթափոխության կարգով փոխանցվում է հաջորդ անդամ երկրին ամեն 4 շաբաթը մեկ: Ռուսաստանն աջակցել է Սիրիային՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ կառույցը սուր և հատկապես տարածաշրջանային խնդիրների շուրջ քաղաքական հաշիվների մաքրման հարթակի վերածելուց: Դրա մասին է հայտարարել նիստին ներկա Ռուսաստանի ներկայացուցիչը: Անդամ երկրներից Իսրայելը միացել է Վաշինգտոնին, իսկ Ֆրանսիան չի ուղարկել իր ներկայացուցչին համաժողովի նիստին: Իր հերթին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ այլևս չի մասնակցի հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր