4623 դիտում
10:41 10-09-2018
«Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է». Փաշինյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ամփոփել է Կրեմլ այցի արդյունքները. tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Коммерсантъ» պարբերականին՝ պատմելով Կրեմլ կատարած այցի արդյունքների մասին, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/pashinyan/2786468]tert.am[/url]-ը։
Լրագրողի նկատառմանն առ այն, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման շրջանակում կնքվել են տասնյակ տարաբնույթ համաձայնագրեր, մինչդեռ Փաշինյան-Պուտին հանդիպումներից ոչ մեկի ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ՀՀ վարչապետն ասել է, որ պատճառն այն է, որ դա աշխատանքային հանդիպում է եղել, աշխատանքային այց:
«Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ մեկնել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկակական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն:
Բոլորդ էլ լավ գիտեք այն հանգամանքները, որոնցում ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր վերջին հանդիպումները: Հայաստանում տեղի են ունեցել ահռելի քաղաքական փոփոխություններ, ուստի՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերներն ընտելանանք նոր իրականությանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունների հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որտեղ արդեն հստակ արդյունքներ կլինեն:
Լրագրողի հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանի 2-րդ նախագահ, Պուտինի մտերիմ ընկերը համարվող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/pashinyan/2786468]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
19:24 12-07-2024
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին