211652_close_icon
views-count1964 դիտում article-date 18:22 10-09-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։ Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այն խարսխված է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք աշխատանքային այցի օրակարգին։ [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր