211652_close_icon
views-count3038 դիտում article-date 10:06 12-09-2018

Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմին դատի է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատա­վարձը՝ արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին՝ խնդիրը լուծում չի ստացել նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ ևս: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռևս 2014 թվականին էի դիմել, ասել էի՝ հաշվարկեք, չէին արել, ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշ­խատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն և դրա հիման վրա խնդրեցի՝ վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»: Նշենք, որ ըստ հայցադիմումի՝ Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է՝ 840 հազար դրամ, «ՀՀ դատա­կան օրենսգրքի» ուժի մեջ մտնելու պահից՝ այս տարվա ապրիլի 9-ից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր