13514 դիտում
10:32 12-09-2018
Բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա․ Փաշինյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ քննիչների թիկունքում թաքնվեմ: Եվ ես հայտարարում եմ՝ մինչև այսօր բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա»,- Դավիթաշեն համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ «Մարտի 1-ի» գործով «ցնցող» ապացույցներ ունեն:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը բանակից «նայոմնիկներ է» հավաքել, այսինքն՝ բանակը սարքել են անձնական «նայոմնիկներ»: Նա ասաց, որ այսօր արդեն ապացուցված է, որ մարտի 1-ին բանակը եղել է Երևանում և հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա. «Արտակարգ դրությունը ոչ թե 2008 թ.-ի մարտի 1֊ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ 2008-ի փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանի զորքերը հանել, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այս ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս մեծ կարողությունների է տիրապետում. Երևանում գտնվող և միլիարդավոր դոլարների արժողությամբ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1989 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
Այս բաժնից
829 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1090 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2383 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ