10389 դիտում
10:37 13-09-2018
ՀՀԿ-ն տհաճ անակնկալ է պատրաստել ավագանու ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը: Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, և կստեղծվի շիլաշփոթ վիճակ:
Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։ Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4256 դիտում
09:35 17-09-2019
Տհաճ անակնկալ ռուսական կողմից. գազի գինը 30 տոկոսով կբարձրանա՞. «Ժողովուրդ»
2395 դիտում
09:41 06-09-2023
Ինչ կլինի Wildberries-ի ճակատագիրը. էժան գնումների սիրահարներին տհաճ անակնկալ է սպասվում. «Ժողովուրդ»
1405 դիտում
09:12 19-02-2014
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին․ ՀԺ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը