«Փյունիկը» հավաք է անցկացնում Սոչիում. ՖՈՏՈՇԱՐՔ
«Փյունիկի» ֆուտբոլիստները սկսել են հավաքը Ռուսաստանի Սոչի քաղաքում` նախապատրաստվելով Բարձրագույն խմբի առաջնության վերսկսմանը:
Թիմի հավաքը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին և կավարտվի վաղը` սեպտեմբերի 14-ին:
Արդեն սեպտեմբերի 16-ին Անդրեյ Տալալաևի սաները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի շրջանակում Երևանի «Նաիրի» ստադիոնում կհյուրընկալվեն «Արարատի» կողմից: