3436 դիտում
23:30 13-09-2018
Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողներն հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը Աշոտ Ղուլյանը կարևորել է հակամարտությունների լուծմամբ զբաղվող մասնագետների շրջանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հանգամանքը և նշել, որ օբյեկտիվ տեղեկատվության ու համապատասխան մասնագիտական վերլուծության բացակայության դեպքում ակնհայտորեն սկսում է տեղի ունենալ հակամարտության փաստերի խեղաթյուրում: Այդ համատեքստում խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ տարբեր երկրների հանրային, քաղաքական և գիտական ոլորտների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Արցախ ավելի խորն են ծանոթանում իրողություններին: Սա հնարավորություն է տալիս հակազելու նախորդ տարիներին ձևավորված որոշակի կարծրատիպերի, որոնք ավելի շատ վնասում են հակամարտության կարգավորմանը:
Հանդիպումն այնուհետև շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խորհրդարանի ղեկավարից տեղեկացել են ԱՀ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, խորհրդարանի ունեցած միջազգային կապերին, հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, Հայաստան-Արցախ հարաբերություններին, տնտեսական հարաբերություններին և արտաքին ու ներքին կյանքի այլ ոլորտներին վերաբերող թեմաներից:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3273 դիտում
18:18 14-07-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի հետ
914 դիտում
21:52 21-10-2015
Նախարար Նալբանդյանը ընդունեց Կարմիր խաչի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին
Այս բաժնից
631 դիտում
19:11 20-10-2024
«Aznavour Classique» սիմֆոնիկ ծրագիրը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը
1039 դիտում
17:58 20-10-2024
Հռոմի Ս. Վլաս եկեղեցում աղոթք է բարձրացվել հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար
739 դիտում
17:13 20-10-2024
ԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակ