211652_close_icon
views-count46226 դիտում article-date 22:46 13-09-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mitsubishi io-ն և քարով բարձված КамАЗ-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 22 ՏՕ 141 համարանիշի և КамАЗ մակնիշի 43 ՕՍ 659 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլո վիրավորերին առաջինը օգնություն է ցուցաբերել այդ պահին Գյումրիից Երևան վերադարձող Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության կազմակերպման վարչության հատուկ պարեկային պահակային ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության կապիտան Հովհաննես Խաչոյանը, այնուհետև օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խմբի հերթափոխի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում սթափության փորձաքննության են ենթարկվել, պարզվել է, որ նրանք եղել են սթափ; Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր